ԱշխարհՄամուլ

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից վերականգնելու է Հայաստանի հետ կանոնավոր չվերթները

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից վերականգնելու է Հայաստանի հետ կանոնավոր չվերթները

ԱՊՀ երկրները հայտնում են Ռուսաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամության մասին: Փորձագետները գնահատել են թռիչքների վերականգնման հեռանկարները, ինչպես նաեւ կիսվել միջազգային ավիահաղորդակցությունն ընդլայնելու կանխատեսումներով, գրում է «Atorus»-ը:

Օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ Ղազախստանն ու Հայաստանը պատրաստ են բացել Ռուսաստանի հետ սահմանը: Ղազախստանի ենթակառուցվածքների ինդուստրիայի զարգացման նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 17-ից վերսկսվում են միջազգային չվերթները դեպի ԱՄԷ, Բելառուս, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա եւ Ռուսաստան:

Նախարարությունը նշել է, որ ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար կպահանջվի ռուսական կողմի թույլտվությունը:

Ռուսաստանի հետ սահմանը բացելու մտադրություն ունի նաեւ Հայաստանի կառավարությունը: Ինչպես հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ռուսական կողմը եւս պատրաստակամություն է հայտնել բացել սահմանը, այդ հարցով բանակցություններ են ընթանում:

Նա նաեւ նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՌԴ ցանկացած քաղաքացի կարող է Հայաստան այցելել առանց հատուկ թույլտվության՝ չնայած երկրում պահպանվող ԱԴ ռեժիմին:

Կիսվել էջում