Աշխարհ

Ռուսաստանը մտադիր է նպաստել գերիների փոխանակման շուտ ավարտմանը․ Լավրով

Ռուսաստանը մտադիր է նպաստել գերիների փոխանակման շուտ ավարտմանը․ Լավրով

Ռուսաստանը մտադիր է նպաստել Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահների միջոցով գերիների փոխանակման շուտ ավարտմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Լավրովի խոսքով՝ գերիների փոխանակումը ամենակարևոր խնդիրն է:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Պուտին Մերկել

«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև Բաքվի և Երևանի խնդրանքով շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին:

Նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Ընդգծվել է ռազմական գործողություններից տուժած բնակչության խնդիրների լուծման կարևորությունը։ Այդ կապակցությամբ կարևորվել է մասնագիտացված միջազգային կառույցների աշխատանքի ներգրավման անհրաժեշտությունը։

Նրանք պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության համար»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվել նյութով