ՄամուլՏեսանյութ

Ռուսաստանը մեր դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող. Վանեցյանը՝ Սոլովյովին

Ռուսաստանը մեր դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող. Վանեցյանը՝ Սոլովյովին

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը «Սոլովյով LIVE» ծրագրին տված հարցազրույցում՝ Սոլովյովի այն հարցին, թե ո՞ւմն է Ղրիմը, պատասխանել է․

«Ղրիմը մերն է․․․ ավելի ճիշտ ձերը: Եթե անկեղծ, Ղրիմը ռուսական է։ Ղրիմի ժողովրդի ավելի քան 95%-ը քվեարկության միջոցով հայտարարել է Ռուսաստանին միանալու ցանկության մասին։ Կարծում եմ՝ Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի, և ես վստահ եմ, որ Ղրիմը ռուսական է։

Ռուսաստանը մեր դաշնակիցն է և ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող։ Պետք է լինեն ճիշտ ուղղակի հարաբերություններ։ Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, մարդկանց, ովքեր ուղիղ չեն խոսում հարաբերությունների եւ խնդիրների մասին։

artur vanetsyan serj sargsyan

Եվ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, դա գերտերություն է։ Եվ ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության, ավելի խոր ինտեգրացիոն գործընթացների հարցը։

Այնպես անել, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակի, որպեսզի ոչ ոք չկարողանա փոխել դրանք»,- ասել է Վանեցյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում