Աշխարհ

Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել

Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել

Ռուսաստանի ԶՈՒ-ն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով, ժամը 10:00-ից հայտարարել է լռության ռեժիմ և բացել հումանիտար միջանցքները, փոխանցում է РИА Новости-ն:

Խաղաղ բնակիչները կկարողանան լքել Կիևը, Մարիուպոլը, Խարկովը և Սումին, հավելում է լրատվամիջոցը:

xaxaxutyan jam

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկում է՝ Ռուսաստանից նավթի և էներգակիրների ներկրումն արգելող օրինագիծ մշակելու հարցը։ Այս մասին հայտնել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Նախագիծը սահմանում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ առևտրային հարաբերությունների դադարեցում, ինչպես նաև՝ Ռուսաստանին Առևտրի համաշխարհային կազմակերպությունից հեռացում:

Կիսվել նյութով