Մամուլ

Ռուսական հումանիտար օգնությամբ բեռը Ստեփանակերտում է

Ռուսական հումանիտար օգնությամբ բեռը Ստեփանակերտում է

Արցախի տեղեկատվական շտաբը նշել է, որ ռուսական հումանիտար օգնությամբ բեռը հասել է Ստեփանակերտ:

«Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»:

Իր հերթին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։

rusakan ber
Կիսվել էջում