Մամուլ

Ռուսական կողմը հայտարարություն է տարածել

Ռուսական կողմը հայտարարություն է տարածել

Նախորդ օրն ուղիղ եթերով լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի ինքնազգացողության վատանալու պատճառով անջատվել էր ուղիղ միացումը։ 20 րոպե անց ուղիղ եթերը կրկին վերականգնվել էր, և հարցազրույցը շարունակվել ևս 10 րոպե։

Դեպքից հետո մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես եկան հայտարարությամբ, որ նախագահի վիճակը լավ է , և նա պարզապես հանգստի կարիք ունի։

Ռուսաստանից այս կապակցությամբ ևս հայտարարություն է հրապարակվել, ըստ որի նախագահ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունենալու Մերսինում բացվող «Աքքույու» ատոմակայանի վերաբերյալ։ Սակայն, հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ իրենք /ՌԴ-խմբ․/ տեղեկություն չունեն։

Հայտնի է դարձել, որ էրդողանը ևս առցանց կմիանա «Աքքույու» ԱԷԿ-ում տեղի ունենալիք միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը։

Մի շարք ռուսական լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ բացման արարողությունը հետաձգվել է Թուրքիայի ժամանակով ժամը 16-00, Էրդողանը վատառողջ լինելու պատճառով:

Կիսվել էջում