ԱշխարհՏեսանյութ

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կիևը (Տեսանյութ)

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կիևը (Տեսանյութ)

Ռուսական զորքերի հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի 9 հարկանի բնակելի շենքերից մեկում՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի մասնակի ավերածություններով։

Իրականացվում է բնակիչների տարհանում. կան տուժածներ: Ուկրաինական լրատվամիոցների հաղորդմամբ, հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան:

Նշենք, որ Ուկրաինացի զինվորականները գրեթե ամբողջությամբ լքել են Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկ քաղաքը, այս մասին երեկ հայտարարել է քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկը։

kiev shenq

Այն, որ ուկրաինացի զինվորականները հրաման են ստացել նահանջել ավելի ամուր դիրքեր, ավելի վաղ հայտնել էր Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Տեսանյութը ստորև

Share