ԱշխարհՏեսանյութ

Ռուսական Առաջին ալիքի եթերում տեղի ունեցածը խուլիգանություն է․ Պեսկով (Տեսանյութ)

Ռուսական Առաջին ալիքի եթերում տեղի ունեցածը խուլիգանություն է․ Պեսկով (Տեսանյութ)

Կրեմլի ներկայացուցիչ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական Առաջին ալիքի աշխատակցի քայլը որակել է խուլիգանություն,- հայտնում է «Риа новости»-ն։

«Առաջին ալիքի ուղիղ եթերում պացիֆիստական բովանդակությամբ պաստառով երևալը Կրեմլի օրակարգին չի վերաբերում։ Դա խուլիգանություն է։ Ալիքը և ովքեր պետք է դրանով կզբաղվեն, մեր անելիքը չէ»,-ասել է Պեսկովը։ 

marina ovsyanikova

ՌԴ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Առաջին ալիքը, ինչպես և ռուսական մյուս ալիքներ որակյալ, օպերատիվ և անաչառ տեղեկատվության չափանիշ են։  

Հիշեցնենք, որ ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում, լրատվական հաղորդման ժամանակ հեռուստաընկերության աշխատակցուհին հայտնվել է ուղիղ եթերում՝ ձեռքին պարզած հակապատերազմական հետևյալ գրությամբ պաստառ․ «Ո՛չ պատերազմին։ Կանգնեցրե՛ք պատերազմը։ Մի՛ հավատացեք քարոզչությանը»։

Նշենք, որ ըստ ռուսական ԶԼՄ-ների, Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյանիկովային սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Կիսվել էջում