ԱշխարհՏեսանյութ

Ռոմանտիկ ու սիրառատ. հայ երիտասարդի արարքը զարմացրել է Մարսելի բնակիչներին. Տեսանյութ

Ռոմանտիկ ու սիրառատ. հայ երիտասարդի արարքը զարմացրել է Մարսելի բնակիչներին։ Մարսելում ապրող հայ երիտասարդի անակնկալի մասին ֆրանսիական քաղաքի այդ սրճարանում դեռ երկար կհիշեն։

Տավուշի Կողբ գյուղում ծնված տղան` Մհերը, դատելով տեսանյութից, շատ է սիրում Էմմային` ծնունդով գյումրեցի աղջկան։ Նա որոշում է ամուսնության առաջարկն անել արտասովոր ու շատ ռոմանտիկ ձևով։

Աղջիկը ֆրանսիական Լիոնի քաղաքի սրճարաններից մեկում ժամանակ է անցկացնում ընկերուհիների հետ, որոնք, ինչպես երևում է, Մհերի «հանցակիցներն» են։

Հանկարծ սրճարանի աշխատակիցները հերթով մոտենում են նրան ու փնջով կարմիր վարդեր նվիրում։ Մինչ զարմացած Էմման փորձում է հասկանալ` հանուն ինչի, նրանց է մոտենում ջութակով մի աղջիկ և սկսում նվագել «Ո՜վ, սիրուն, սիրուն» երգը։

Աղջիկը դեռ չի հասցնում ուշքի գալ, երբ մի խումբ երիտասարդներ` թղթերով, որոնց վրա հայերեն տառերով գրված է. «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը, շարվում են նրա առաջ։

Եվ վերջում գալիս է օրվա հերոսը` կարմիր վարդերի հսկայական փնջով և ամուսնական մատանու տուփով։

Մհերը ծնկի է գալիս ու Էմմային առաջարկում դառնալ իր կյանքի կեսը։ Իսկ շոկի ենթարկված աղջիկը մի քանի րոպե լռում է՝ տանջելով տղային, ապա վերցնում մատանին և փարվում ռոմանտիկ երիտասարդին։

Սոցցանցերի օգտատերերը, հիացած Մհերի վարմունքից, նրանց անընդմեջ շնորհավորում են ու երջանկություն մաղթում։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով