Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կոչ է անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կոչ է անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյան կոչ է անում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին, աջակիցներին եւ համախոհներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին եւ համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։

Առանց Արցախի Հայաստան

Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի եւ Արցախի ապագայի։ Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»,- ասվում է գրառման մեջ։

Կիսվել էջում