Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պիցցաներ բաժանեցին

Վերաքննիչի բակում հավաքված Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պիցցաներ բաժանեցին։

Ցուցարարները նշում են, որ սնունդը գնել են իրենք․ ոչ ոք չի հովանավորել․ «Գումար ենք հավաքել, գնել ենք։ Ոչ ոք ո՛չ հովանավորել ա, ո՛չ ասենք՝ ինչ-որ կողմնակի հովանավորչություն ունենք։ Նամանավանդ «Տաշիր պիցցա»-ի աջակցությունը հաստատ չունենք»,- նշում են ակցիայի մասնակիցները։

Անդրադառնալով հովանոցներին և սառցախցիկներին, որոնք ամեն ակցիայի ժամանակ իրենց հետ բերում են, ցուցարարներից մեկը նշեց․

«Հովանոց, ջուր գնելու և մնացած բոլոր այլ անհրաժեշտ իրերը մի անգամ գնում ենք և բավականացնում ա ամբողջ ժամանաակահատվածին»։

Կիսվել նյութով