ՌԴ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել․ ինչն է պատճառը
Նիժնի Նովգորոդի, Չերեպովեցի, Յարոսլավլի և Վնուկովոյի օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ Ռոսավիացիան։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանափակումները կիրառվել են միաժամանակ մի քանի օդանավակայաններում։
Նշվում է, որ դրանք անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։



