Մամուլ

ՌԴ տարածքում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլային արտադրանը

Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ ՌԴ տարածքում կասեցվել է Հայաստանից ներմուծված՝ «հայտնաբերված անորակ» ալկոհոլային արտադրանքի, մասնավորապես՝ «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան գինի-կոնյակի տուն» ընկերությունների արտադրած գինու և կոնյակի իրացումը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Նշենք, որ Ռուսաստանը մեծացրել է ճնշումը Հայաստանի վրա՝ Եվրամիության հետ մերձեցման և հունիսի 7-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը արգելել էր հայկական «Ջերմուկ Գրուպ» արտադրողի կողմից արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի բաշխումը և ներմուծումը Ռուսաստան:

Սահմանափակումները ուժի մեջ են մտել մայիսի 22-ին: Նախկինում՝ ապրիլի 28-ին, արգելքը վերաբերում էր միայն որոշակի խմբաքանակների՝ արտադրության որոշակի ամսաթվերով ջրի։

Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ ջրում հայտնաբերել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ մակարդակ: Գործակալության տվյալներով՝ արտադրանքը չի համապատասխանում պիտակավորման տեղեկատվությանը և կարող է մոլորեցնել սպառողներին ջրի բուժիչ հատկությունների վերաբերյալ։

Գործակալությունը նաև հայտնել է, որ սահմանափակումների մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ԵԱՏՄ երկրներին և Ռուսաստանի մանրածախ և էլեկտրոնային առևտրի ասոցիացիաներին։

Ռոսսելխոզնադզորի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքը նույնպես ուժի մեջ է մտել մայիսի 22-ին: Գործակալությունը նաև սկսել է Հայաստանից մրգերի և բանջարեղենի ստուգումները։

Ապրիլին Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը դատական ​​​​գործընթաց սկսեց՝ հայկական կոնյակի ռուսական մատակարար «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի լիցենզիան չեղյալ համարելու համար:

Կիսվեք ձեր էջում