Մամուլ

ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը, Տիգրանաշենի ոլորաններում վթարի է ենթարկվել․ կա զոհ

ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը, Տիգրանաշենի ոլորաններում վթարի է ենթարկվել․ կա զոհ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

shtapognutyun ararat

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։  Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։

Ըստ նախանական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ են, և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ քննչական խմբերը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Կիսվել նյութով