Աշխարհ

ՌԴ ՊՆ հայտարարությամբ է հանդես եկել

ՌԴ ՊՆ հայտարարությամբ է հանդես եկել

Միացյալ Նահանգներն Ուկրաինայում ունեցած իր կենսալաբորատորիաներում իրականացրել է գաղտնի ռազմակենսաբանական գործունեություն, որի ընթացքում իրականացվել են փորձարկումներ չղջիկների կորոնավիրուսային հիվանդության հետ կապված։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանի Պնախարարությունը, համաձայն հայտարարության, շարունակում է վերլուծել ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցների կողմից իրենց փոխանցված փաստաթղթերը՝ ԱՄՆ կողմից Ուկրաինայի տարածքում ծավալված գաղտնի ռազմա-կենսաբանական գործունեության մասին։

բիոլաբարատորիա

Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ռուսական զորքերի մասնագետները ուսումնասիրել են Ուկրաինայում եւ այլ պետություններում ամերիկյան կողմի ցուցումով վերցված մարդկային կենսանյութերի հավաքագրման մասին փաստաթղթերը։

Առանձնակի ուշադրության է արժանացել այն, որ ամերիկացիները հատկապես ուսումնասիրել են այն թռչունների հետ կապված պաթոգենները, որոնք միգրացիոն չու են իրականացրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ հարեւան երկրների միջեւ։

Կիսվել էջում