Մամուլ

ՌԴ-ում հետեւում են ուշիուշով. հանձնարարվել է կանխատեսել ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների սցենարները. «Փաստ»

ՌԴ-ում հետեւում են ուշիուշով. հանձնարարվել է կանխատեսել ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների սցենարները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կետրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետեւել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին եւ կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, ինչպես նաեւ այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները: 

Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին եւ, ըստ այդմ, համապատասխան վերլուծություններ եւ եզրակացություններ անել:

Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնարարություն է իջեցվել նաեւ ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես Արցախում սպասվող ընտրություններն ու Իրանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների ռիսկերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով