Աշխարհ

ՌԴ կառավարական օդանավերը թռել են Սիբիր․ Կառավարության էվակուացիայի փորձարկո՞ւմ՝ մեծ պատերազմից առաջ

ՌԴ կառավարական օդանավերը թռել են Սիբիր․ Կառավարության էվակուացիայի փորձարկո՞ւմ՝ մեծ պատերազմից առաջ

Հինգշաբթի առավոտյան Մոսկվայից օդ է բարձրացել միանգամից 7 ռուսական կառավարական ինքնաթիռ։ Այս թռիչքներին կարելի է հետևել Flightradar24 առցանց ծառայության միջոցով, գրում է Lragir.am-ը հղում անելով BBC-ին: Դրանք ուղղություն են վերցրել դեպի երկրի արեւելյան շրջաններ, Սիբիր։

Դրանց թվում է RA-64516 համարի Tu-214SR ռետրանսլյատոր ինքնաթիռը։ Նման ինքնաթիռը ապահովում է կառավարական կապը: Ինքնաթիռը Օմսկում վայրէջք կատարելուց հետո վերադարձել է Մոսկվա։

rd inqnatir

Տու-214ՊՈՒ RA-64532 համարի օդանավը թռել է Նովոսիբիրսկ և հետ վերադարձել։ Այս ինքնաթիռը սովորաբար օգտագործվում է պետության ղեկավարների թռիչքների համար՝ այն ունի տարբեր պետական ​​ծառայությունների վերահսկման և կառավարման համակարգեր:

«Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատից Il-96-300 համար RA-96017 օդ է բարձրացել Վնուկովոյից և լայն աղեղ գծելով հյուսիսային շրջանների վրայով, շարժվել դեպի Մոսկվա: Եվս երեք օդանավեր են մեկնել Տյումեն, Ուֆա, Նովոսիբիրսկ։

Այս բոլոր ինքնաթիռները պատկանում են «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատին, որն իրականացնում է պետության ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների փոխադրումները։ «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատը ենթարկվում է ՌԴ նախագահի աշխատակազմին, գրում է BBC-ն:

Կիսվել էջում