Աշխարհ

Ռայոնցի աղջիկներ ասելով նկատի եմ ունեցել «գեղցի» բառը. Անահիտ Հարությունյանը` իրեն քննադատողներին

Ռայոնցի աղջիկներ ասելով նկատի եմ ունեցել «գեղցի» բառը. Անահիտ Հարությունյանը` իրեն քննադատողներին

«Դեպի եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում Սևակ Խանաղյանի հաղթանակը կարծես թե շատերին չի գոհացրել: Երեկ ինստագրամյան  իր  էջում մոդել Անահիտ Հարությունյանը այդ մասով բավականին կտրում էր արտահայտվել` գրելով «Ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքելու»: Մոդելի նման գրառումը նոր խոսակցությունների ալիք է բարձրացրել, շատերը նրան քննադատում են հատկապես «ռայոնցի աղջիկներ» արտահայտության համար:

Անահիտը պարզաբանում է կատարվածը․

«Նախ նշեմ, որ անձամբ Սևակի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի կարծում եմ, որ «Եվրատեսիլ» պետք է ուղարկել այնպիսի կերպար, որը նորություն կլինի, կտրուկ կտարբերվի նախորդ մասնակիցներից, չարժե ամեն անգամ նույնատիպ մարդկանց ուղարկել, որի չհաղթելու հավանականությունը բավականին մեծ է: Այդ պարագայում, ըստ իս, պայքարելու և մրցույթը հաճույքով նայելու հետաքրքրությունը կորչում է:

Իհարկե, այս տարի էլ, ես նստելու ու նայելու եմ «Եվրատեսիլ»-ը և Եվրոպայում ապրող իմ ծանոթներին ու ընկերներին խնդրելու եմ քվեարկել Հայաստանի օգտին: Այսինքն` ես արտահայտվել եմ կոնկրետ երևույթի, այլ ոչ թե հենց Սևակի դեմ»,-նշեց Անահիտը, իսկ անդրադառնալով մարզերում բնակվող աղջիկների հասցեին իր հնչեցրած արտահայտությանը` պատասխանեց.

««Ռայոնցի աղջիկներ» ասելով նկատի չեմ ունեցել հենց ռայոններում ապրող աղջիկներին: Խոսակցական մակարդակում կա «գեղցի» և «գյուղացի» արտահայտությունները, ես հենց այդ իմաստով եմ գրել` պարզապես փորձելով ավելի մեղմ արտահայտվել չօգտագործելու համար «գեղցի» բառը: Հետևաբար Երևանից դուրս ապրող աղջիկների և տղաների դեմ ոչինչ չունեմ»:

Անահիտ Հարությունյանը նշեց, որ «Դեպի եվրատեսիլ»-ում իր ֆավորիտը Կամիլ շոուն է եղել:

«Կամիլը լիովին համապատասխանում էր «Եվրատեսիլին»: Նա ուրախ, պոզիտիվ մասնակից էր, որը կկոտրեր հայերին հատուկ տխուր կերպով ներկայանալու սովորույթը: Չեմ ուզում կոպիտ հնչի, բայց կարծում եմ բավական է ողբով և լացով, կամ պարզապես տխուր երաժշտությամբ ներկայանալ եվրոպացիներին: Պարտադիր չէ, որ անընդհատ շեշտենք, որ մենք տառապող ու տանջվող ազգ ենք: Հասկանալի է, որ Սևակի երգը ողբի մասին չէ, բայց դարձյալ տխուր մեղեդի է ու սև շորեր»,- ընդգծեց նա:

Կիսվել նյութով