Աշխարհ

Ռամզան Կադիրովի 15-ամյա որդուն շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչում

Ռամզան Կադիրովի 15-ամյա որդուն շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչում

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի 15-ամյա որդուն՝ Ադամին, շնորհվել է Չեչնիայի հերոսի կոչում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովը։

Պատգամավորի խոսքով՝ Ռամզան Կադիրովի որդին անգիր գիտի Ղուրանը և բազմիցս հաղթանակներ է տարել խառը մենամարտերի մրցաշարերում։

«Ադամ Ռամզանովիչը բացառիկ իրավասու, համակողմանի կրթված և նպատակասլաց երիտասարդի վառ օրինակ է։ Նա դեռ փոքր տարիքից դրսևորել է առաջնորդական և կազմակերպչական որակներ, միշտ ձգտել է սեփական զարգացմանը և ժամանակ չի վատնել»,- ասված է ուղերձում։

Նշենք, որ Ադամ Կադիրովն ինստագրամի իր էջում ունի 1,4 միլիոն հետևորդ։

Կիսվել էջում