Ազատ խոսք

Ռազմական հենակետերը խմելու ջրով ապահովելու համար 3 միլիոն դոլարը չի գտնվել, սակայն Բադեն-Բադենի համար գտնվել է

Ռազմական հենակետերը խմելու ջրով ապահովելու համար 3 միլիոն դոլարը չի գտնվել, սակայն Բադեն-Բադենի համար գտնվել է։ Լրագրող Սարգիս Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր իմացա, որ ռազմական հենակետերը խմելու ջրով ապահովելու համար հարկավոր է 3 միլիոն դոլար։ Ով եղել է այդ հենակետերում, գիտի՝ խմելու ջուրը որքան կարևոր է։

Անցկացվող խողովակները նաև լուրջ ռեսուրս են խնայելու. այլևս կարիք չի լինի մեքենաներով խմելու ջուր հասցնել առաջնագիծ։ Տարիներ ի վեր այդ 3 միլիոն դոլարը չի գտնվել, սակայն Կոնգրես հյուրանոցի կամ Բադեն-Բադենի համար գտնվել է…»:

Share