Մամուլ

Ռազմագերիների, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումն է․ դրանք հարցեր են, որոնք ենթակա չեն հետաձգման․ Փաշինյանը՝ Պուտինին

Ռազմագերիների, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումն է․ դրանք հարցեր են, որոնք ենթակա չեն հետաձգման․ Փաշինյանը՝ Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույնթով, որում մասնավորապես նշել է.

«Հայ ժողովրդի համար վերջին երկու ամիսները եղել են ագրեսիայի դիմակայության շրջան: Ադրբեջանը, որին աջակցում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից հավաքագրված ահաբեկիչ վարձկանները, պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ:

Ինչպես ձեզ հայտնի է, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները և պայմանավորվել իրավիճակի լարվածության նվազեցման միջոցառումների շուրջ:

Արդեն ավելի քան երեք շաբաթ է ռազմական գործողություններն ավարտվել են: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահները: Սակայն այսօր էլ մենք դեռևս ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ:

hapk nist

Առաջին հերթին, դա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումն է և անհայտ կորածների ճակատագրի պարզումը: Դրանք հարցեր են, որոնք ենթակա չեն հետաձգման: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողություններն այս գործընթացի արագացման և դրա արդյունավետության բարձրացման համար:

Միաժամանակ, անհրաժեշտ է բացառել ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ բռնությունն ու նրանց արժանապատվությունը ոտնահարող դեպքերը:

Երկրորդը՝ պայմաննհերի ստեղծումն է արցախցիների՝ իրենց տներ վերադարձի, Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման համար: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգության մեջ են և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տներ և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մեր հայրենակիցներին օգնելու և աջակցելու համար:

Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված տարածքներում գտնվող հայ ժողովրդի մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության համար:

Ի վերջո, կարևոր է ապահովել տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեությունը: Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք և ստեղծել նորմալ պայմաններ Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործառնության համար: Իմ կողմից նշված բոլոր միջոցառումները, ներառյալ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, անհրաժեշտ են երկար և հուսալի խաղաղության ամուր հիմք ստեղծելու համար»:

Կիսվել նյութով