Օգտակար

Ռադիկուլիտը չբուժվելու հետևանքով դառնում է իշիաս․ ինչպես բուժել նստատեղի բորբոքումը

Ռադիկուլիտը չբուժվելու հետևանքով դառնում է իշիաս․ ինչպես բուժել նստատեղի բորբոքումը

Որպես կանոն, «նստանյարդի բորբոքում» տերմինը ենթադրում է ոտքերի հետեւի մասի մկանների առաձգականության ու ճկունության կորուստ: Դա սովորաբար նկատվում է 30-35 տարեկանից սկսած:

Ձգողական վարժություններն օգնում են թեթեւացնել ցավը: Իհարկե, այն հեշտ չի լինի, այդ պատճառով պետք է վարժությունը դանդաղ կատարել՝ արտաշնչման ժամանակ հաճախակիացնելով ձգումները:

Պառկել ուղիղ հարթության վրա, ծալել այն ոտքը, որը ցավում է, եւ կամաց մոտեցնել ուսին: Երբ լարվածություն զգաք, անհրաժեշտ է ոտքը պահել այդ վիճակում եւս 30 վրկ: Այնուհետեւ ուղղել ոտքերը, մի քիչ պառկել եւ կրկնել եւս երկու անգամ:

Ռադիկուլիտը առավել տարածված հիվանդություն է ծայրամասային նյարդային համակարգերում: Մենք հաճախ ենք անվանում ցանկացած ցավ մեջքի հատվածում ռադիկուլիտ, մոռանալով, որ դրանք կարող են առաջանալ տարբեր հիվանդություններից:

Ռադիկուլիտը նյարդային մանրաթելերի բորբոքային գործընթաց է, որոնք միանում են ողնաշարին: Նյարդի արմատները կարող է բացասաբար ազդել անզգույշ շարժման կամ տրավմայի հետեւանքով: Սա նույնպես ռադիկուլիտ է:

Ռադիկուլիտը բնութագրվում է ուժեղ ցավով մեջքի եւ պարանոցի շրջանում, եւ պահպանվում է թե՛ շարժման, թե՛ հանգստի ժամանակ: Պատճառը ռադիկուլիտի կարող են դառնալ օստրոխոնդրոզը, մրսելը, ողնուղեղային վնասվածքները, անսպասելի շարժումների եւ նույնիսկ անցյալում տարած վարակիչ հիվանդություններից՝ օրգանիզմի թունավորման հետեւանքով:

Ռադիկուլիտ

Ռադիկուլիտը չբուժվելու հետևանքով այն դառնում է իշիաս (նստանյարդի բորբոքում): Ռադիկուլիտը ունի խրոնիկ հատկություն, տարին մեկ երկու անգամ կարող է առանց պատճառի անհանգստություն պատճառել, եւ առանց բուժական միջամտության վերանալ, սակայն նրա կրկնվելու վտանգը միշտ էլ կա:

Իշիասը հիվանդություն է, որն առաջացնում է գոտկային շրջանի և ոտքերի ցավեր: Դեպքերի մեծ մասում հիվանդությունը ժամանակի ընթացքում ինքնուրույն կամ բուժմամբ նահանջում է:

Նստատեղի նյարդն ամենաերկարն է մարդու մարմնում: Երբ այն բորբոքվում է, անասելի ցավ է պատճառում: Բացի ցավից՝ կարող է առաջանալ անհարմարություն նստելիս, ծանրության զգացում ոտքերում։

Չնայած իշիասի հետ կապված նյարդացավը կարող է լինել ուժեղ, դեպքերի մեծ մասում այն ինքնուրույն կամ ոչ վիրահատական բուժմամբ մի քանի շաբաթվա ընթացքում մեղմանում և վերանում է:

Բուժում

Այդ վիճակի բուժման համար ամենից առաջ անհրաժեշտ է նվազեցնել բորբոքումը և հանգստացնել մկանային կոշտությունը: Դա կարելի է անել ասեղնաբուժության, մերսման կամ հատուկ վարժությունների միջոցով:

Կարելի է նաև ցավը մեղմացնել դեղաբույսերի և բնական միջոցների օգնությամբ:

Երիցուկի թեյ

Երիցուկը մեծապես հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով: Այն օգտագործվում է բորբոքումների բուժման և իշիասի ցավը վերացնելու համար: Երիցուկի թեյ խմեք օրը 3 անգամ:

Բուժումը պետք է քնելուց առաջ արվի

1. Դույլի մեջ մոտ 10 լ ջուր լցրեք:

2. Ջուրը պետք է ամենաբարձր ջերմաստիճանի լինի, որում հնարավոր է պահել ոտքերը:

3. Հետո մի բուռ աղ և կես լիտր խնձորի քացախ ավելացրեք:

4. Լավ խառնեք:

5. Ոտքերը դրեք դույլի մեջ և պահեք, մինչև ջուրը սառչի:

6. Ոտքերը հանելիս լվացեք և փաթաթեք չոր սրբիչով, գնացեք քնելու:

7. Ոտքերը տաք վիճակում պահեք: Այդ պատճառով խորհուրդ է տրվում սրբիչով կամ ծածկոցով քնել:

Հաջորդ օրը անկողնուց վեր կենալով՝ հողաթափեր հագեք և առանց դրանց հատակին չկանգնեք:

Ցավը կսկսի վերանալ առաջին պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրան կրկնեք 6 ամիսը մեկ կամ երբ նորից ցավ զգաք:

Կիսվել նյութով