ԱշխարհՏեսանյութ

Ջրհեղեղներ՝ Թուրքիայում․ ջուրը լցվել է մետրոյի կայարան

Ջրհեղեղներ՝ Թուրքիայում․ ջուրը լցվել է մետրոյի կայարան

Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Մի շարք շրջաններում փողոցներն ու պողոտաները վերածվել են «լճերի», ինչի հետևանքով էլ ջրերը հասել են քաղաքների և շրջանների մետրոներին: 

Ստամբուլի Փենդիքի շրջանում գտնվող Ֆևզի Չաքմաք-հիվանդանոց կայարանը ամբողջությամբ ողողված է անձրևաջրերով:

Կայարանը վերագործարկելու համար համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում:

Կիսվել էջում