Աշխարհ

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը ավարտել են հեռախոսազրույցը

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը ավարտել են հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ավարտել են հեռախոսազրույցը, որը մոտ մեկ ժամ է տեւել, հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահ Բայդենի՝ կապի պաշտպանված գծով զրույցը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ավարտվել է ժամը 12:06-ին՝ արեւելյան ափի ժամանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտին

Երկու առաջնորդների զրույցը, որը երրորդն է Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սկզբից, սկսվել էր առավոտյան ժամը 11:04-ին, ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը։ Դրան նախորդել են երկու երկրների շփումները արտաքին քաղաքականության եւ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, որոնք նույնպես շաբաթ օրն են տեղի ունեցել։

Մինչ Բայդենի հետ խոսելը Պուտինը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Կիսվել նյութով