ՄամուլՏեսանյութ

«Ջղայնացա, ասացի՝ պիտի ավելի զսպված լինես». Ալեն Սիմոնյան

«Ջղայնացա, ասացի՝ պիտի ավելի զսպված լինես». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Կերպարից դուրս» հաղորդման եթերում անդրադառնալով մոր մասնակցությամբ հայտնի տեսանյութին և պատասխանելով հարցին՝ «ինչպիսի՞ն է եղել Ձեր արձագանքը, երբ Ձեր մայրը պատշգամբից հասարակական նորմերով արգելված նշան է ցույց տվել ցուցարարներին», պատասխանել է.

«Ջղայնացա, ասացի՝ պիտի ավելի զսպված լինես՝ հաշվի առնելով, որ մենք խոշորադիտակի տակ ենք:

Հետո ինձ պատմեց, որ ներքևից իրեն վիրավորել էին: Կարծում եմ՝ պիտի զսպեր իրեն՝ գիտակցելով, որ դա շահարկվելու է, զուտ դրա համար, որովհետև հերթական անգամ «Ալեն Սիմոնյան» գրելու համար ինչ-որ բան էր լինելու:

Բայց լավ ա արել՝ ինչ որ արել ա»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել էջում