Մամուլ

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով անհետացել է 2 զինծառայող. ՊՆ

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով անհետացել է 2 զինծառայող. ՊՆ

Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։

ձնահոսք

Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ երեկ՝ ժամը 15:00-ից երկու զինվոր են անհետացել Ջերմուկի զորամասից։

Ըստ տելեգրամյան ալիքի աղբյուրի՝ կորած զինվորները Կարեն Շահնազարյանն ու Աղասի Հովհաննիսյանն են, որոնք Քարվաճառի զորամասերից մեկից են եղել եւ այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում:

Կիսվել էջում