Մամուլ

«Ջալալ Հարությունյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ». Վահրամ Պողոսյան

«Ջալալ Հարությունյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ». Վահրամ Պողոսյան

168.am-ը գրում է․ «Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված, կարծում եմ՝ բոլոր խնդիրներն անցյալում են»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյա՞կ է՝ ինչպես է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը:

Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Ջալալ Հարությունյանին վերջին անգամ տեսել է հունվարի 4-ին, երբ ՊԲ նախկին հրամանատարը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Արայիկ Հարությունյան Ջալալ Հարությունյան

«Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված»,- ասաց Վահրամ Պողոսյանը, ապա հավելեց, որ Ջալալ Հարությունյանի ապաքինման պրոցեսը շարունակվում է:

Կիսվել էջում