Ազատ խոսք

«Պրն. Փաշինյան մեկ րոպե շուտ աշխատանքից ազատեք Ձեր խորհրդականին, նրա նման ապիկարները կտրում են այն հաստ ճյուղը, որի վրա փառահեղ նստած եք»․ Արա Ղազարյան

«Հարգելի պրն. Փաշինյան մեկ րոպե շուտ աշխատանքից ազատեք Ձեր այն խորհրդականին, ով Ձեզ տրամադրել է այդ սուտ ինֆորմացիան: Նա և նրա նման ապիկարները կտրում են այն հաստ ճյուղը, որի վրա Դուք փառահեղ նստած եք»:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Ղազարյանը։

«Վարչապետն Ամուլսարի մասին իր հանրահայտ լայվի ժամանակ հիշատակեց ԱՄՆ -ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթին, որպես նմանօրինակ հանքարդյունաբեության օրինակելի, հիանալի և անվնաս օրինակ…

Հարգարժան Վարչապետին խորհուրդ եմ տալիս կարդալ այս ու բազում հոդվածներ, նայել բազմաթիվ ֆիլմեր որոնք փաստում են հակառակը…»։

Կիսվել նյութով