Ազատ խոսք

Պրն վարչապետ գու՞ցե վիրուսի տարածման պատճառը կորոնավիրուսի թեստն է․ Արտակ Գալստյան

Պրն վարչապետ գու՞ցե վիրուսի տարածման պատճառը կորոնավիրուսի թեստն է․ Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պ-Ն ՎԱՐՉԱՊԵՏ, ԻՍԿ ԳՈՒ՞ՑԵ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԿՈՐՈՆՈՎԻՐՈՒՍԻ ԹԵՍԹՆ Է

Պ-ն Վարչապետ

ՀՀ ում հայտնաբերված առաջին հիվանդի թեսթի պատասխանը ստացվեց 24 ժամ անց:

Ձեր և ընտանիքի երկու թեսթերի բացասական պատասխանները նույնպես ստացվեցին հաջորդաբար 24 ժամ անց:

Դա մարտի 14-ին և 15-ին էր:

Այդ ժամանակ, 24 ժամում որոշվող թեսթերով ՀՀ ում արձանագրված կորոնովիրուսով հիվանդ անձանց թիվը ընդամենը 3-ն էին:

Մարտի 14-ի երեկոյան փոխվարչապետ Ավինյանը հայտարարեց, որ ՀՀ-են ներմուծվել թեսթեր, որոնք որոշում են կորոնովիրուսի առկայությունը մարդու մոտ 15 րոպեի ընթացքում, որից հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում վարակվածների թիվը հասավ 30-ի և սկսեց աճել թվաբանական պրոգրեսիայով:

Ընդ որում վարակվածներից ոչ ոքու մոտ որևիցե ախտանշան, կամ սինդրոմ չկար:
Երեկ համացանցում հրապարակում է կատարել Կապանցի Անահիտ Բադալյանը, որով նշել է, որ կորոնովիրուսի իր թեսթը տվել է դրական արդյունք: Նա նաև նշում է, որ ՀՀ-է եկել Գերմանիայից, դեռևս այն ժամանակ երբ այնտեղ վիրուսը տարածված չի եղել: ՀՀ ժամանելուց հետո ինքնամեկուսացվել է, ընտանիքի անդամների հետ և մոտ 20 օր ինքնամեկուսացումից հետո, արագ թեսթի միջոցով իր մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Դատելով հրապարակումից, կորոնավիրուս հայտնաբերվել է միայն Անահիտ Բադալյանի մոտ, ընտանիքի անդամների մասին տվյալներ չկան, այժմ էլ Անահիտը հիվանդասենյակում միայնակ է:

ifeinru.ru/…/երեկ-գիշերը-covid-19-ի-իմ-թեստը-դրական-արդյու/…
Ուշադրություն դարձրեք որ Անահիտի մոտ վիրուսը հայտնաբերվել է է ՀՀ ժամանելուց 20 օր անց, այն դեպքում երբ վիրուսի ինկուբացիոն շրջանը 14 օր է:

Հարկ է նաև նշել, որ Անահիտի մոտ ոչ վիրուսը հայտնաբերելուց առաջ և ոչ էլ հիմա կորոնովիրուսի ոչ մի ախտանիշ, ինքնազգացողության վատացում գոյություն չունի: Այն որ վերջինս վարակված է կորոնովիրուսով պնդում է միայն 15 րոպեում այն արձանագրող թեթը:

Հիշցնեմ նաև, որ առաջին կորոնովիրուսով հիվանդի մոտ նույնպես չկար ինքնազգացողության վատացում և վերջինս 14 օր անց ապաքինվեց առանց նույնիսկ որևիցե դեղահաբ ընդունելու:

Նրա դեպքում նույնպես, վերջինիս վարակվածության միակ ապացույցը թեսթն էր:
Աշխարհում գոյություն ունեն կորոնովիրուսի ախտորոշման երկու տեսակի թեստեր:

Առաջին տեսակը կատարվում է միայն լաբորատորիաներում ‘ պոլիմերազային շղթայական ռեակցիայի հիման վրա: Մարդու կոկորդից կամ քթից նմուշառում վերցնելու միջոցով, իսկ այնուհետև դրանց մեջ լաբորատորիայում վիրուսի մասնիկներ են փնտրում։

Երկրորդ տեսակը արյան մեջ իմունոգլոբուլինների առկայության Էքսպրես թեստն է։

Դրա արդյունավետությունը զգալիորեն ցածր է առաջինից, այն բացահայտում է միայն վիրուսի անուղղակի նշանների առկայությունը, ընդ որում , Immunoglobulins (հակամարմինները) արտադրվում են անձի մոտ վարակվելուց 5-7 օր հետո:

Ստեղծվում է հիմնավոր կասկած, որ դիցուք եթե ՀՀ ներմուծված թեսթերը լինեն անփութության կամ դիտավորության հետևանքով լինեն անորակ և սխալ ցույց տան արդյունքները, ապա առողջ մարդկանց մոտ կհայտնաբերվի կորոնովիրուս և համավարակը կաճի թվաբանական պրոգրեսիայով, իսկ նախկիններն էլ կմեղադրեն իշխանությանը համավարակը կանխելու անկարողության դեմ:

Այս վարկածի օգտին է խոսում նաև այն, որ եվրոպական մի քանի երկիր Չինաստանին ետ են վերադարձրել կորոնովիրուսի ախտորոշման թեսթերը, քանի որ վերջիններս եղել են անօրակ:

Օրինակ Իսպանիան վերադարձրել է Չինաստանին 640.000 թեսթ, մարտի 23-ին, ինչպես պարզվել է արտադրող Չինական ընկերությունը չի ունեցել թեսթեր արտադրելու համապատասխան արտոնագիր:

https://lb.ua/…/2…/03/27/453810_ispaniya_vernula_kitayu.html
Այստեղից էլ հետևություն Պ-ն Վարչապետ, իսկ գու՞ցե Հայաստանում համավարակի տարածումը ուղիղ համեմատական է ներմուծված էքսպրես թեսթերի որակի հետ:

Կարծում եմ այս փաստը արժանի է Ձեր օպերատիվ ուշադրությանը:

Հարգանքով՝

Արտակ Գալստյան»:

Կիսվել նյութով