Աշխարհ

Պուտին-Մերկել բանակցությունները ավարտվեցին

Պուտին-Մերկել բանակցությունները ավարտվեցին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կրեմլում ավարտեցին իրենց բանակցություններ։

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին՝ բանակցություններից հետո Պուտինը ասել է, որ Մերկելի հետ քննարկել է Լիբիայի, Սիրիայի, ինչպես նաև Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ հարցեր:

Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում, կողմերը կիսել են այն միտքը, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական միջոցներով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համապատասխան:

Անգելա Մերկելը ևս մեկ անգամ անդրադարձավ ամերիկյան պատժամիջոցներին և շեշտեց, որ «Հյուսիսային հոսք 2»-ի տնտեսական ծրագիր է, որը պետք է ավարտվի «չնայած այդ պատժամիջոցներին»:

Կիսվել նյութով