Աշխարհ

Պուտին-Էրդողան հանդիպումը ավարտվեց

Ավարտվեց Պուտին-Էրդողան հանդիպումը, որն ընթանում էր Սոչիում։ Հանդիպումը տեւեց երեք ժամ։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Պուտինի համար այս բանակցությունները վերջին օրերին ինքնամեկուսացումից հետո առաջին բանակցություններն էին, որին մասնակցում էր առկա ռեժիմով։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են՝ Սիրիան, Աֆղանստանը, Լիբիան, եւ Անդրկովկասյան իրադրությունը։

Պուտինը արձանագրել է Ռուսաստանի եւ Թուրքիայի հաջող համագործակցությունը Սիրիայում եւ Լիբիայում։ Պուտինի գնահատմամբ, բանակցությունները թեեւ երբեմն բարդ ընթացք են ունենում, սակայն արդյունքները միշտ դրական են, քանի որ կողմերը սովորել են գտնել կոմպրոմիսներ

Պուտին Էրդողան

Թուրքիայի ազդեցությունը Ղարաբաղյան իրադրության վրա, նպաստում է ռեգիոնում հաշտեցման գործընթացին,- արձանագրել է Ռուսաստանի նախագահը

Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել բոլոր ռուսաստանցիներին, ովքեր հանգստացել են Թուրքիայում։

Կիսվել նյութով