Աշխարհ

Պուտինն ու Ռոհանին քննարկել են իրավիճակը Արցախում

Պուտինն ու Ռոհանին քննարկել են իրավիճակը Արցախում

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հեռախոսազրույցը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

հասան ռոհանի

«Վլադիմիր Պուտինն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՌԴ միջնորդությամբ ձեռնարկված ջանքերի մասին՝ այդ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Իրանի նախագահն իր աջակցությունն է հայտնել մոսկովյան եռակողմ պայմանավորվածություններին»,- նշված է հաղորդագրության տեքստում:

Նշենք, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Արդեն շուրջ 3 ժամ է շարունակվում են ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները։

Կիսվել նյութով