ԱշխարհՏեսանյութ

«Պուտինն արդեն պարտվել է այս պատերազմում»․ Բայդեն

«Պուտինն արդեն պարտվել է այս պատերազմում»․ Բայդեն

ԱՄՆ նախագահը և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեսը համատեղ մամուլի ասուլիս են տվել։

Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Բայդենն ասել է, որ Ուկրաինան անպայման կմիանա դաշինք, հարցն այն է՝ երբ դա հնարավոր կլինի. «Ոչ ոք չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ պատերազմ է ընթանում»,- ասել է Բայդենը:

«Պուտինն իրական խնդիր ունի՝ ինչպե՞ս պետք է առաջ գնա, ի՞նչ պետք է անի: Եվ այսպես, վաղը նա կարող է ավարտել պատերազմը, պարզապես կարող է ասել. «Ես հեռանում եմ»:

Բայց, թե ի վերջո ինչ համաձայնություն ձեռք կբերվի, դա կախված է Պուտինից և նրանից, թե նա ինչ կորոշի անել, բայց նա Ուկրաինայում պատերազմում հաղթելու հնարավորություն չունի: Նա արդեն պարտվել է այս պատերազմում»,- ասել է Բայդենը:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում