Աշխարհ

Պուտինն անվանել է Ռուսաստանի գլխավոր խնդիրը

Պուտինն անվանել է Ռուսաստանի գլխավոր խնդիրը

Ելույթ ունենալով Վոլգոգրադում Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված համերգին, Պուտինը պնդել է, թե Ռուսաստանը արևմտյան տանկերի, այդ թվում՝ Leopard-ների մատակարարմանն էլ կարող է պատասխանել , «և զրահատեխնիկայի կիրառմամբ էլ գործը չի ավարտվի»։

«Անհավանական է, բայց փաստ է՝ մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերով, որոնց վրա խաչեր կան», – հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ առաջին անգամ մեկնաբանելով գերմանական տանկեր Կիև մատակարարելու Բեռլինի որոշումը։

Փետրվարի 2-ին ՌԴ նախագահը Վոլգոգրադում հանդիպել է նաև հասարակական հայրենասիրական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Մեր հիմնական խնդիրն է ապահովել Ռուսաստանի պահպանումը, պայմաններ ստեղծել նրա առաջանցիկ զարգացման, նրա հզորացման համար…

Բայց այս ընդհանուր նպատակին հասնելու աշխատանքի բաղադրիչներից մեկը, իհարկե, վերածնունդն է, պատմական հիշողության պահպանումը»,- Պուտինին խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիսվել էջում