Մամուլ

«Պուտինի օրերը հաշված են». Թորոս Ալեքսանյան

«Պուտինի օրերը հաշված են». Թորոս Ալեքսանյան

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն իմ մտավախությունն իրական հիմք ուներ. ըստ ռուսական կողմից հնչած մեկնաբանությունների՝ Ալիևին Պուտինն էր ուղարկել Կիև, և դա ցույց է տալիս, թե ինչքան շատ է հարգում ու վստահում Պուտինն Ալիևին, որ այդ, թերևս իր համար ամենակարևոր միսիան, նրան է վստահել:

Բայց լավ լուր էլ կա, պարզվում է Ալիևը, այնուամենայնիվ, չի կարողացել համոզել Զելենսկուն ընդունել Պուտինի առաջարկած պայմանները ու, ըստ ամենայնի, Պուտինի օրերը (ավելի ճիշտ ամիսները) հաշված են:

Լուկաշենկո Պուտին

Պուտինի ասպարեզից հեռանալուց հետո անմիջապես կիրականացվի Դոնբասի վերադրաձն Ուկրաինային, Ղրիմի մասով պրոցեսը երկար կտևի (այնտեղ որոշակի նրբություններ կան), այնուհետև կհաջորդի Լուկաշենկոյի տապալումն ու կսկսվի Բելոռուսի ինտեգրումը Եվրոպայի հետ, հաջորդն Ալիևի հերթն է լինելու, Ադրբեջանում իշխանափոխություն տեղի կունենա ու Ալիև-Փաշաևների կլանը կանցնի պատմության գիրկ (այստեղ մեզ համար որոշակի հնարավորությունների պատուհան է բացվելու), նույն ճակատագրին կարժանանա Փաշինյանը, նա նույնպես կկորցնի իշխանությունն ու ստիպված կլինի փախնել Հայաստանից:

Կսկսվի նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի վերաինտեգրման պրոցեսը Վրաստանի հետ, նույնը, այսպես կոչված, Մերձդնեստրյան Հանրապետությանն է սպասվում:

Կարճ ասած՝ մոտենում ենք կոմեդիայի ավարտին, Պուտինը գահավիժում է՝ իր հետ տանելով իր մետաստազներին»:

Կիսվել նյութով