Աշխարհ

«Պուտինին չի հաջողվի հաղթել». Բայդեն

«Պուտինին չի հաջողվի հաղթել». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվի ամբողջությամբ գրավել Ուկրաինան։ Ամերիկացի առաջնորդը գովաբանել է ուկրաինացիների խիզախությունը և ընդգծել, որ նրանք «ոգեշնչում են ողջ աշխարհին»։

«Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային: Ուկրաինան երբեք չի գրավվի Պուտինի կողմից, նա կարող է գրավել մեկ քաղաք, բայց չի կարող գրավել ամբողջ երկիրը»,- վստահ է ԱՄՆ նախագահը։

biden putin

Քիչ առաջ կայացած առցանց ուղերձում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ արեց հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության տրամադրման փաթեթը։

Բայդենը նաև արգելք սահմանեց ռուսական նավթի ու գազի ներմուծման վրա:

Share