Աշխարհ

«Պուտինը չի պատկերացնում՝ ինչ է իրեն սպասվում». Բայդեն

«Պուտինը չի պատկերացնում՝ ինչ է իրեն սպասվում». Բայդեն

«Պուտինը պատկերացում անգամ չունի, թե ինչ է սպասվում իրեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ անդրադառնալով ՌԴ դեմ հետագա տնտեսական պատժամիջոցներին, փոխանցում է BBC-ն:

«Նա կարծում էր, որ կմտնի Ուկրաինա, և աշխարհը կփլուզվի, բայց հզոր պատի հանդիպեց»,- ասել է Բայդենը:

«Մեր պատմության ընթացքում մենք յուրացրել են այս դասը. երբ բռնապետերը չեն վճարում իրենց ագրեսիայի համար, դա ավելի մեծ քաոս է առաջացնում,- ասել է Բայդենը:- Նրանք շարունակում են առաջ շարժվել, եւ այդ գործողությունների գինը, սպառնալիքներն Ամերիկայի եւ աշխարհի հասցեին շարունակում են աճել»:

«Պուտինի պատերազմը կանխամտածված եւ չհրահրված էր: Նա մերժեց դիվանագիտության ջանքերը։ Նա կարծում էր, որ Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի։ Եւ նա կարծում էր, որ կարող է մեզ բաժանել այստեղ՝ տանը։ Պուտինը սխալվեց: Մենք պատրաստ էինք,- ասել է ԱՄՆ նախագահը։- Մենք ճշմարտությունը հակադրեցինք ռուսական ստերին։ Եվ հիմա ազատ աշխարհը նրան պատասխանի է կանչում»:

biden putin

Բայդենը նշել է, որ Պուտինը մեկուսացված է աշխարհում, ինչպես երբեք։ Նախագահը թվարկել է այն պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն սահմանել է ռուսական պետական ​​կառույցների ու օլիգարխների նկատմամբ: Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

Դրանից հետո նախագահը խոսել է Ուկրաինային եւ ուկրաինացիներին «հանուն ազատության նրանց պայքարում» օգնելու մասին. «Մենք Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ դոլարի ուղիղ օգնություն ենք  տրամադրել»։

Բայդենը կրկնել է, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցի պատերազմին, սակայն պատրաստ են պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակցային տարածքի «ամեն մի թիզ»։

Կիսվել նյութով