Մամուլ

Պուտինը կայցելի կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին

Պուտինը կայցելի կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանին։ Դեռ ամիսներ առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նա նաև նշել էր, որ Պուտինին ու Քոչարյանին երկար տարիների բարի հարաբերություններ են կապում, որոնք Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձությունների ազդեցության չեն ենթարկվում։

Այս հայտարարութունը առիթ հանդիսացավ եզրակացնելու, որ Պուտին և Քոչարյան հանդիպումը վաղ թե ուշ կկայանա։

Հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, և այդ օրերին Հայաստան է ժամանելու նաև Վլադիմիր Պուտինը, ով, հենց այդ օրերին էլ կհանդիպի կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ:

Կիսվել էջում