Աշխարհ

Պուտինը ազնիվ և խոսքի տեր մարդ է․ Էրդողան

Պուտինը ազնիվ և խոսքի տեր մարդ է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին համարում է ազնիվ եւ խոսքի տեր մարդ։ Այս մասին նա ասել է ուրբաթօրյա աղոթքից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա մասնավորապես շեշտել է, որ Պուտինի հետ ծանոթանալուց հետո ճանաչել է նրան որպես իրապես ազնիվ ու խոսքի տեր մարդու։ Նշենք, որ ավելի վաղ, Պուտինն էր գովեստով խոսել Էրդողանի մասին, ասելով գրեթե նույնը, որ Էրդողանը խոսքի տեր մարդ է, չնայած որ որոշ հարցերում իրենց մոտեցումները տարբերվում են։

Պուտին Էրդողան

«Այն ժամանակվանից, երբ ես հանդիպեցի նրան, ես նրան այդպես էի ճանաչում: Նա ազնիվ մարդ է, նա պահում է իր խոսքը, և մեր հարաբերությունների զարգացումը ցույց է տալիս, որ որևէ այլ պետության հետ գործնականում ունենանք այդքան ամուր կապեր, սա մեծ հազվադեպություն է:

Հուսով եմ, որ մեր հարաբերությունների մակարդակը հետագայում էլ կմնա: Եթե նայեք մեր առևտրի հաշվեկշռին, կտեսնեք, որ մենք վճռականորեն գնում ենք դեպի մեր նպատակները », – լրագրողներին ասել է Էրդողանը:

Կիսվել նյութով