Ազատ խոսք

Պուծինը Ստալին չէ, բայց վերջը նույն է լինելու՝ մահ սեփական մեզի մեջ. Տիգրան Խզմալյան

Պուծինը Ստալին չէ, բայց վերջը նույն է լինելու՝ մահ սեփական մեզի մեջ։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՊՈՒԾԻՆ-ՏԵՐՄՈՍ․․․ Ռուսերենում կա արտահայտություն՝ «Տուլա սեփական սամովարով չեն գալիս», նկատի առնելով, որ ծիծաղելի է չտեսություն ու անիմաստ նախապատրաստություններ դրսևորել։ Ճապոնիայում վերջերս կայացած G-20 հանդիպմամը Պուծինը հրաժարվեց որևե բան խմել նախատեսված բյուրեղապակյա գավաթներից ու բաժակներից, ինչպես բոլոր այլ ղեկավարները։ Պուծինը խմում էր իր անձնական տերմոսից։

Աշխարհով մեկ մարդկանց թունավորող երկրի նախագահը ինքն այդքան է վախեցած, որ չամաչեց տերմոսով ներկայանալ աշխարհին։ Ընդ որում, բաժակներ բարձրացնելու ու «խփելու» հին միջնադարյան ավանդույթը հենց փոխադարձ վստահությունը և գինին միմյանց գավաթներում խառնելով՝ թունավորումը բացառելու ծես է։ Բայց այս դեպքը բացառիկ է։

Պուծինը մեղմ ասած «նովիչոկ» չէ պոլոնիումով թեյ կամ գինի խմացնելու գործում։ ԿԳԲ-ում նրա մականունն էր «окурок»՝ ծխած գլանակ, հետո «моль»՝ ցեց։ Սակայն «տերմոս» պիտակից նա երևի այլևս երբեք չի ազատվի։ Ստալինն էլ էր այնքան վախենում թունավորումից, որ գրպանում էր պահում իր գավաթը և ծխում էր միայն իր ներկայությամբ կրպակներում գնված ծխախոտը։

Չօգնեց՝ Բերիան նրան միևնույն է թունավորեց։ Պուծինը Ստալին չէ, բայց վերջը նույն է լինելու ՝ մահ սեփական մեզի մեջ»։

Կիսվել նյութով