ԱշխարհՇոու-բիզնես

Պուգաչովան պատրաստվում է բաժանվել Գալկինից

Պուգաչովան պատրաստվում է բաժանվել Գալկինից

Աստղային շրջանակներում լուրեր են պտտվում Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի հնարավոր ամուսնալուծության մասին: Ինչպես նշում է Телепрограмма-ն, այս զույգի տարաձայնությունների մասին ենթադրությունները քննարկվում են ավելի քան մեկ ամիս:

Ի՞նչը կարող էր ընտանիքում խնդիրներ առաջացնել, անհայտ է: Բայց թաբլոիդները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ զույգի մտերիմները չեն շտապում լուրերը հերքել:

Այսպիսով, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ Պուգաչովայի նախկին ամուսինը, հեռուստատեսությամբ բավականին խուսափողական պատասխան տվեց թեմայի շուրջ:

«Ինձ համար մի քիչ անպարկեշտ է մեկնաբանելը,- ասաց երգիչը «Չես հավատա» հաղորդման ժամանակ:- Ես դրա իրավունքն ու պատճառը չունեմ»:

Կիրկորովը նաև հասկացրեց՝ չնայած նախկին կնոջ հետ լավ հարաբերությունների մեջ է, նրանց ընտանեկան հարցերի մեջ չի խցկվում: Հետևաբար, որոշ լուրեր կարելի է իմանալ միայն սոցցանցերից: Երգչուհու ինստագրամում տեսնում է, որ արտաքուստ ամեն ինչ լավ է՝ «հիանալի երեխաներ, հիանալի ընտանիք, այգիներ, ամեն ինչ ծաղկում է»:

«Ալլա Բորիսովնան հիանալի տեսք ունի», – ավելացրեց Կիրկորովը:

Կիսվել նյութով