Մամուլ

ՊՆ-ն Դավիթ Բեկից հայ զինվորի առևանգման լուրերի մասին

ՊՆ-ն Դավիթ Բեկից հայ զինվորի առևանգման լուրերի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում «Թելագրամի»-ի ալիքներից մեկից տարածվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի սահմանապահ կետից ադրբեջանական կողմը հայ զինվոր է առևանգել:

«Արմենպրես»-ին ՊՆ-ից հայտնեցին. «Ապատեղեկատվություն է: Նման բան չկա»:

Դավիթբեկ բնակավայր

Նշենք, որ Mediaport-ի Սյունիքի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքից թշնամին հայ զինվոր է առևանգել:

«Տեղեկությունը ստացել ենք այսօր առավոտ՝ մի քանի աղբյուրից, Հայաստանի ՊՆ-ից մի քանի ժամ է, չենք կարողանում պարզաբանում ստանալ»,- գրել էր թելեգրամ-ալիքը:

Կիսվել նյութով