Մամուլ

Պետք է փակ պահվի Գյումրի քաղաքի մուտքը. փորձելու են արգելել ընդդիմության մուտքը Գյումրի

Պետք է փակ պահվի Գյումրի քաղաքի մուտքը. փորձելու են արգելել ընդդիմության մուտքը Գյումրի

«Առավոտյան 09։30-ից Աշտարակի խճուղուց ավտոերթ է մեկնարկելու դեպի Գյումրի, որտեղ ժամը 13։00-ին սպասվում է հանրահավաք»,- այս մասին երեկ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Գյումրեցի որոշ երիտասարդներ արդեն իսկ ֆեյսբուք սոցիալական ցանցով փորձում են ոտքի հանել իրենց համակիրներին, որպեսզի խոչընդոտեն ընդդիմության մուտքը Գյումրի։

Ի դեպ, այնքան էլ պարզ չէ, իշխանամետ են, թե պարզապես անհանգստացած են հայրենիքի ճակատագրով, նրանց հայտարարությունում ասված է․

«Վաղը՝ ժամը 10-ին, ընդդիմությունը դուրս կգա Երևանից, հարգելի Շիարկի մարզի ազգաբնակչություն,ժամը 11։30ին եղեք դեպի Գյումրի քաղաք մտնող գազալցակայանի մոտ ՝ օդանավակայանին հարակից։

grarum

Պետք է փակ պահվի Գյումրի քաղաքի մուտքը, ճանապարհը կբացվի մեկ պայմանով, եթե Իշխան Սաղաթելյանն հստակ պատասխանի այս հարցին լրատվամիջոցների ներկայությամբ։

Հարց. Դուք ցանկանում էք գալ իշխանության Արցախի կորցված մասը ետ բերելու համար ՞ թե Ձեր թալանը շարունակելու և մարդկանց ստրկացնելու համար ինչպես 30 տարի։

Եթե Արցախի տարածքները ետ բերելու ապա ինչ տարբերակով։ Դրանից հետո Գյումրեցին կորոշի թողնել քաղաք թե ոչ» ։

Կիսվել նյութով