ՄամուլՇոու-բիզնես

Պետք է կռվես, որ քո հողը քոնը լինի. Հրանտ Թոխատյան

Պետք է կռվես, որ քո հողը քոնը լինի. Հրանտ Թոխատյան

Հողերը ՄԱԿ–ով կամ այլ կառույցով հետ բերել հնարավոր չէ, այն նվաճում են արյունով։ «Աբովյան Time»–ի եթերում այս տեսակետը հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։

«Դա աքսիոմա է։ Պետք է կռվես, որ քո հողը քոնը լինի։ Զոհե՞ր ենք տալու, ամբողջ պատմության մեջ ենք մենք զոհեր տվել, և չկա այնպիսի ազգ, որն այսօր ամենաբարեկեցիկ երկիրն է ու զոհեր տված չլինի»,– նշեց Թոխատյանը։

Մարդկությունը երկրագնդի վրա խաղաղ զրուցելով հարցեր չի լուծում։ Եթե անգամ հայերը չցանկանան կռվել, միևնույն է` թշնամին առանց կռվի է փորձելու արյուն թափել.

«Ավելի լավ է արդար կռվով տունդ պահես, քան քեզ տանեն, գառան պես մորթեն ու գնան առաջ»։

Կիսվել էջում