Շոու-բիզնես

Պետք է գտնվի մեկը, որ մեզ թափ կտա, որպեսզի մենք հասկանանք, որ սա մեր վերջն է. Լևոն Հարությունյան

Պետք է գտնվի մեկը, որ մեզ թափ կտա, որպեսզի մենք հասկանանք, որ սա մեր վերջն է. Լևոն Հարությունյան

«Փաստինֆո»-ն գրում է․ Լևոն Հարությունյանն այս օրերին Ազատության հրապարակում չի լինում։ Դերասանը չի վստահում այնտեղ հավաքված որևէ քաղաքական ուժի։

«Ստեղծված իրավիճակի համար մենք բոլորս ենք մեղավոր, անխտիր բոլորս՝ սկսած ինձանից և ձեզանից։ Պատասխանատվության բեռը մեր վրայից ուրիշների վրա գցելով ինչ – որ բանի՞ ենք հասնելու։

Իսկ ի՞նչ ենք փոխում խոսելով, հարցնում եմ՝ ի՞նչ ենք մենք փոխում՝ խելոք – խելոք բաներ ասելով։ Մենք դարձել ենք խոսացողների երկիր, բոլորը խոսում են, խոսում են, բայց ոչ ոք ռեալ գործ չի անում՝ երկիրը դուրս բերելու համար այս վիճակից»,- ասում է Լևոն Հարությունյանը։

Դերասանը նկատում է՝ մենք ունենք, օրինակ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որը մեր ազգային հպարտություններից մեկն է։

Հիմա պետք է ստեղծել մեկ ուրիշը՝ դավաճանների հրապարակ, որտեղ, շաբաթը մեկ, ինչ-որ մի դավաճանի պետք է կախաղան բարձրացնել, որպեսզի այսօր ապրող մարդիկ և գալիք սերունդները, նույնպես, տեսնեն, իմանան ու իրենց հիշողություններում պահեն, թե ի՞նչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր դավաճանել են մեր հայրենիքին.

«Այս ամենը տոտալ անպատժելիության արդյունք է՝ այն, ինչ պատահեց մեզ հետ։ Մարդիկ տեսան, որ երկրի նկատմամբ իրականացրած այլանդակությունների համար ոչ ոք չի պատժվում և հասկացան, որ ապրում են անպատժելիության մթնոլորտում։

Լևոն Հարությունյան

Հավանաբար, նրանք կարծեցին, թե կարող են իրենց թույլ տալ ավելին, վստահ լինելով, որ իրենք ևս չեն պատժվելու։ Դավաճանների հրապարակ է պետք ստեղծել և անհապաղ։

Մարդիկ պետք է հասկանան, որ այս երկրում պատիժ կա։ Ինձնից լավ գիտեք, թե քանի՜ հոգի պետք է վաղուց արդեն պատժված լիներ՝ Բաղրամյանի ծառերից կախելով…»,- ասում է Լևոն Հարությունյանը։

Նկատառմանը, թե պատժելիության մեխանիզմներ, ժամանակին, իբր, կիրառվեցին, վենդենտաներ եղան, Հարությունյանը պատասխանում է՝ դերասաններով վաղուց հասկացել են, որ իրենք դերասանությամբ չենք զբաղվում։

Այդ աշխատանքն իրենցից անհամեմատ շատ ավելի լավ կատարում են քաղաքական գործիչները՝ աշխարհի ամենամեծ պահանջարկ վայելող և ունիկալ դերասանները։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը տարածքային ամբողջականության հավակնություններ ունի նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ դերասան Լևոն Հարությունյանը վարանում է համարժեք պատասխան գտնել՝ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս միտքը, եթե այն հնչում է երկրի առաջին դեմքի բերանից, ասում է նա և հավելում.

Դերասանը նկատում է՝ սրանից, դեռևս, տասը տարի առաջ էր բարձրաձայնում՝ շուտով մենք հայտնվելու ենք մի իրավիճակում, որտեղ մեծ զոհաբերության շեմին ենք կանգնելու.

«Երբ սրանք եկան իշխանության, ես մի պահ թեթևացած շունչ քաշեցի, մտածեցի՝ միգուցե սա նրա համար էր, որ մենք այդ զոհաբերությանը չգնա՞նք… Միգուցե մեզ հաջողվե՞ց շրջանցել ու խուսափել մեծ կորստի վտանգից։

Այնինչ, ամենավտանգավոր ու մեծ արհավիրքը հենց սրանք էին, որ կային, որ գալիս էին հենց այդ զոհաբերությունն իրականացնելու համար, ինչին մենք, բոլորով միասին, ականատես եղանք 2020 թվականին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով