Մամուլ

Պետական աշխատողներին աշնանային վերարկուներ կտան

Պետական աշխատողներին աշնանային վերարկուներ կտան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց աշնանային կիսավերարկու կտրամադրեն, իսկ կանանց կիսաշրջազգեստի փոխարեն ըստ ցանկության կտրվի նաև տաբատը, գրում է Armlur.am-ը։

Պարզվում է՝ տեսչական մարմնի աշխատողներն ունեն միայն ձմեռային վերարկու եւ կառավարությունը որոշել է նրանց ապահովել աշնանային վերարկուով:

կառավարության շենք

Ըստ պաշտոնական հիմնավորման՝ ձմեռային կիսավերարկուն բավականին հաստ տեսակի է և հնարավոր չէ աշնանը օգտագործել։ Բացի այդ, նրանք կիսավերարկուները կրում են ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում՝ պետական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում։

Իսկ պետական վերահսկողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր, տարբեր վայրերում՝ մասնավորապես տնտեսավարող սուբյեկտներին պատկանող պահեստներում, անասնագոմերում, դաշտերում, մեքենաների բեռնախցիկներում:

Կիսվել էջում