Մամուլ

Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին. նոր մանրամասներ

Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին. նոր մանրամասներ

Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Կան երկու ձերբակալվածներ, որոնք ազգականներ են։

Aravot.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նրանցից մեկին հայտնաբերել են Երևանում, իսկ մյուսը դեպքից հետո մնացել է գյուղում։ Գյուղում մնացած անձը պարբերաբար գնացել է դեպքի վայր ու հետևել իրավապահների կատարած օպերատիվ-քննչական գործողություններին։

Գյուղում մնացած անձը պարբերաբար գնացել է դեպքի վայր ու հետևել իրավապահների կատարած օպերատիվ-քննչական գործողություններին։ Նա նույնիսկ ականատես է եղել, թե ինչպես են դեպքի վայրից տեղափոխում զոհերի դիերը։

Պեմզաշենից էլ տեղեկացանք, որ այդ նույն անձը երեկ մասնակցել է սպանդի ենթարկված ընտանիքի հուղարկավորությանը, ցավակցել ընտանիքի հորը, որից հետո նրան ձերբակալել են:

Մեր աղբյուրների հաղորդմամբ, առերեսում է տեղի ունեցել այս երկու կասկածյալ ազգականների միջև, նրանցից մեկը հերքել է դեպքին իր մասնակցության մասին, սակայն մյուսը պնդել է, որ միասին են եղել։ Մեր տեղեկություններով, հանցանքը բացահայտվել է ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցների տքնաջան աշխատանքով։

Նրանք երեք տասնյակից ավելի քաղաքացիների են հարցաքննել, քանի որ ամեն մի տեղեկություն կարող էր շոշափելի արդյունք տալ։ Կասկածյալների շրջանակը դեռ ճշտվում է, մեր տեղեկություններով, ոստիկանությունը փնտրում են նաև այլ անձանց:

Կիսվել