Աշխարհ

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Ստամբուլի պայթյունի կասկածյալի լուսանկարը

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են Ստամբուլի պայթյունի կասկածյալի լուսանկարը

Թուրքական OdaTv լրատվամիջոցը հրապարակել է մի կնոջ լուսանկար, որը կարող է մասնակից եղած լինել Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին։

Ըստ լրագրողների՝ այս կինը փաթեթ է թողել Իսթիքլալ փողոցում, որն ավելի ուշ պայթել է։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 53-ի, իսկ զոհերի թիվը՝ վեցի։

turkey teror

Նրա խոսքով՝ այս քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո նախնական տվյալները վկայում են ահաբեկչության մասին։

Նշենք, որ քիչ առաջ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 81-ի։

Կիսվել նյութով