Աշխարհ

Պելեի 100-ամյա մայրը չգիտի որդու մահվան մասին

Պելեի 100-ամյա մայրը չգիտի որդու մահվան մասին

Աշխարհի եռակի չեմպիոն Պելեի 100-ամյա մայրը չգիտի որդու մահվան մասին։ Այդ մասին պատմել է Պելեի քույրը՝ Մարիան։

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։ Սելեստա Արանտեսը ծննդյանը մեկ դարը նշել է նոյեմբերին։

«Մենք զրուցում են մայրիկի հետ, բայց նա չգիտի իրավիճակի մասին։ Նա ապրում է իր աշխարհում։ Նա բացում է աչքերն ամեն անգամ, երբ լսում է Պելեի անունը։ Ես ասում եմ, որ պետք է աղոթենք մեր եղբոր համար։ Բայց իրականում մեր մայրը չի գիտակցում, թե ինչի մասին եմ խոսում»,- Պելեի քրոջ խոսքը մեջբերում է Mirror-ը։

Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970)։

Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ։ Վերջին հրաժեշտի արարողությունը Սանտուսում կմեկնարկի հունվարի 2-ին, հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։

Կիսվել նյութով