Մամուլ

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:

ահաբեկիչներ

Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»:

Կիսվել նյութով